Զինված հարձակում է տեղի ունեցել Նոր Զելանդիայում. երկրի վարչապետը կատարվածն ահակբեկչություն է անվանել (տեսանյութ)
Նոր Զելանդիայի Օքլենդ քաղաքի սուպերմարկետներից մեկում զինված հարձակում է տեղի ունեցոլ, երբ այցելուներից մեկը դանակով հարձակվել է գնորդների վրա:
Ինչպես հաղորդում է New Zealand Herald-ը, կատարվածի հետևանքով վեց մարդ է վիրավորվել, որոնցից 3-ի վիճակը ծանր է: Աղբյուրի տվյալներով՝ հարձակում իրականացրած տղամարդը «Իսլամական պետության» հետ առնչություն ունեցող անձնավորություն էր և գտնվում էր ոստիկանական հսկողության տակ:
Երկրի վարչապետ Ջասինդա Արդերնը կատարվածն անվանել է ահաբեկչական գործողություն: Հարձակվողին չեզոքացրել են: Վերջինիս գործողությունների շարժառիթը հայտնի չէ:
Տեսանյութը՝ այստեղ: