Զրոյից բիզնես սկսելը կնոջ համար հեշտ չէ, բայց կարևորը հավատն է ինքդ քո հանդեպ. Զանգակատուն գյուղի կին գործարար
Մի քանի հասցե փոխած Աննա Ասատրյանը վերադարձել է ծննդավայր՝ Զանգակատուն, չորամրգերի արտադրություն սկսել։ Մոտիվացիան մեկն էր՝ թեթևացնել համայնքում մրգերի իրացման խնդիրը։ Այսօր մթերում են հարակից 5-6 համայքներից, տարեկան 3-4 տոննա չիր արտադրում։ Մտադիր են նաև հյուրատուն բացել գյուղ եկող զբոսաշրջիկների համար։
«Զրոյից բիզնես սկսելը կնոջ համար այդքան էլ հեշտ չէ, բայց կարևորը հավատն է ինքդ քո հանդեպ»,- ասել է «Արփի» չրերի արտադրության հիմնադիրը: