Մի հաջողության պատմություն- Արգենտինական կենտրոն (տեսանյութ)
Կոնվերս Բանկը շնորհավորում է Գիտելիքի և դպրության օրվա կապակցությամբ և ներկայացնում Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանում իրականացված կրթական հետաքրքիր մի նախաձեռնություն՝ Արգենտինական կենտրոնը:
«Բրյուսովի անվան պետական համալսարանում, ինչպես գիտեք, լեզուներ են ուսումնասիրում: Կրթօջախը հայտնի է իր ավանդույթներով. շատ կարևոր է մշակույթ ճանաչելը, որովհետև դա է ձևավորում համապատասխան լեզվամտածողությունը, օգնում սովորել լեզուն նաև մշակույթի միջոցով՝ ճանաչել ժեստերը, ավանդույթները, որպեսզի կարողանաս այդ ազգերի ներկայացուցիչների հետ շփվել և ճիշտ հաղորդակցություն ապահովել»,- ասում է Բրյուսովի անվան պետական համալսարանի Արտաքին կապերի և միջազգային համագործակցության վարչության պետ Քրիստինա Ծատուրյանը:
Հենց այդ նկատառումով էլ 2019թ Համալսարանը և Արգենտինայի դեսպանատունը մտադրություն հայտնեցին համալսարանում իսպաներենի ուսուցման կենտրոն ստեղծել:
«Նախագծի իրականացման երրորդ կողմ հանդես եկավ Կոնվերս Բանկը, որի ֆինանսավորմամբ ու աջակցությամբ ստեղծվեց Արգենտինական կենտրոնը: Դա շատ կարևոր քայլ էր, որի շրջանակում ստեղծվեցին համապատասխան միջավայր ու պայմաններ իսպաներենի ուսումնասիրման համար: Այսօր այստեղ հանդես են գալիս դասախոսներ Իսպանիայից, Արգենտինայից: Գեներացվում ու կյանքի են կոչվում մտքեր ու գաղափարներ»,- նշում է նա: