«Պետք է վերջ դնել միջամտելու և այլ երկրներում ժողովրդավարություն կառուցելու անպատասխանատու քաղաքականությանը». Հռոմի պապը Պուտինի խոսքը վերագրել է Մերկելին
Անհրաժեշտ է դադարեցնել ժողովրդավարության պարտադրումն ու միջամտությունը դրսից՝ ի հեճուկս ժողովուրդների ավանդույթների: Այս մասին իսպանական COPE ռադիոկայանին տված հարցազրույցում ասել է Հռոմի Ֆրանցիսկոս պապը՝ խոսքը վերագրելով Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին, թեև խոսքերի հեղինակը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն է:
«Պետք է վերջ դնել դրսից միջամտելու և այլ երկրներում ժողովրդավարություն կառուցելու անպատասխանատու քաղաքականությանը, որը հաշվի չի առնում ժողովուրդների ուշադրությունը»,- անդրադառնալով Աֆղանստանում ստեղծված իրավիճակին՝ հիշատակել է Հռոմի պապը՝ նշելով, որ այդ խոսքերն ասել է Մերկելը Մոսկվայում կայացած հանդիպման ժամանակ:
Սրբազան քահանայապետն այդ միտքը բնութագրել է որպես «իմաստուն», իսկ Մերկելին նկարագրել է որպես «մեծ կերպար համաշխարհային քաղաքականության մեջ»:
«ՌԻԱ Նովոստի»-ն տեսանյութ է ներկայացրել, որտեղ Պուտինը հայտնում է վերոնշյալ միքտը Մերկելի հետ հանդիպման ավարտին կայացած ասուլիսում:
Տեսանյութը՝ այստեղ: