Ռուս խաղաղապահները Գիտելիքի օրը ապահովել են ԼՂ-ում կարգուկանոնն ու անվտանգությունը
Ռուս խաղաղապահները Գիտելիքի օրը ապահովել են ԼՂ-ում կարգուկանոնն ու անվտանգությունը, հաղորդում է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը։
Ավելի քան 100 զինծառայող է ներգրավվել Ստեփանակերտի բոլոր դպրոցների եւ մանկապարտեզների տարածքում, ինչպես նաեւ Արցախի Մարտունու եւ Մարտակերտի շրջաններում անվտանգությունն ապահովելու գործում։
«ԼՂ-ում այսօր նշում են նոր ուսումնական տարվա սկիզբը։ 27 դիտակետերում ռուս խաղաղապահները Լեռնային Ղարաբաղի պատասխանատվության գոտում իրավիճակի շուրջօրյա մոնիթորինգ եւ հրադադարի ռեժիմի պահպանման վերահսկողություն են իրականացնում: Դիտակետերի պատասխանատվության գոտիներում ռուս խաղաղապահներն ապահովում են նաեւ ավտոմեքենաների անվտանգ տեղաշարժը: Ռուսական խաղաղապահ զորակազմի ռազմական ոստիկանության ստորաբաժանումները Լեռնային Ղարաբաղի տարածքով ավտոմոբիլային շարասյուների ուղեկցումն են նաեւ իրականացնում: Ռուս խաղաղապահների կողմից պարեկություն է իրականացվում հինգ երթուղիներով»,-պատմել է ռուսական խաղաղապահ զորակազմի ներկայացուցիչ Վլադիսլավ Դեմկինը։