Ռուսաստանը, Ադրբեջանը, Իրանը և Ղազախստանը Կասպից ծովում զորավարժություններ կանցկացնեն
Ռուսաստանից, Ադրբեջանից, Իրանից և Ղազախստանից Միջազգային բանակային խաղեր –2021-ի «Ծովային գավաթի» մրցույթի մասնակիցները միջոցառման ավարտին համատեղ զորավարժություններ կանցկացնեն Կասպից ծովում: Այս մասին երեքշաբթի՝ օգոստոսի 31 -ին, հայտնել են խաղերի մամուլի կենտրոնում:
«Ծովային գավաթի խաղարկության ավարտից անմիջապես հետո մենք կունենանք համատեղ վարժանքներ, որոնց կմասնակցեն Ռուսաստանի ռազմածովային ուժերի նավատորմի, Ղազախստանի և Ադրբեջանի ռազմանավերը: Մի քանի օր մենք կիրականացնենք համատեղ գործողություններ այստեղ՝ Կասպից ծովում», – ասել է ռուսաստանյան պատվիրակության ղեկավար Սերգեյ Եկիմովը:
Միջոցառումների հիմնական նպատակը փոխազդեցության մշակումն է, – հիշեցրել է նա:
Sea Cup մրցույթն անցկացվում է Իրանում: Դրան մասնակցում են Ռուսաստանի, Ադրբեջանի, Ղազախստանի և Իրանի նավատորմի փոքր հրթիռային և հրետանային նավերը: Կասպից նավատորմը ներկայացնում են «Մախաչկալա» և «Աստրախան» փոքր հրթիռային նավերը: