Բոլոր հարցերն անհրաժեշտ է լուծել բացառապես քաղաքական-դիվանագիտական մեթոդներով, իսկ երկարաժամկետ կարգավորումը հնարավոր է միայն սահմանազատման և սահմանագծման միջոցով. Լավրով (տեսանյութ)
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպման ավարտին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը նշել է, որ առանձին ուշադրություն է դարձվել Անդրկովասում խաղաղության և կայունության հաստատմանը և մանրամասն քննարկվել է Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի առաջնորդների՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության իրագործման ընթացքը:
«Պայմանավորվել ենք չթուլացնել ուշադրությունը Երևանի և Բաքվի հարաբերություններում փոխադարձ խնդրահարույց հարցերի վերացմանն ուղղված ջանքերին, այդ թվում՝ ուղղված հայ գերիների վերադարձի, ինչպես նաև ակականպատման քարտեզների փոխանցման հարցերի վերջնական կարգավորմանը: Հաստատել ենք ԵԱՀԿ Մինսկիի խմբի համանախագահների հետագա գործունեության անհրաժեշտությունը: Կարծիքներ ենք փոխանակել նաև հայ-ադրբեջանբական սահմանին՝ Լենռային Ղարաբաղի հակամարտության գոտու սահմաններից դուրս, ստեղծված իրավիճակի վերաբերյալ: Ելնում ենք այն հանգամանքից, որ բոլոր հարցերն անհրաժեշտ է լուծել բացառապես քաղաքական-դիվանագիտական մեթոդներով, իսկ երկարաժամկետ կարգավորումը հնարավոր է միայն սահմանազատման և սահմանագծման միջոցով: ՌԴ նախագահի նախաձեռնությունն այս հարցով լավ հայտնի է: Այսօր քննարկել ենք՝ ինչպես ապահովել դրա արագ իրագործումը: Վերահաստատել ենք մեր պատրաստակամությունն ամեն կերպ աջակցել այդ գործընթացին»,- ասել է Լավրովը:
Ռուս նախարարն ընդգծել է, որ ռուսական կողմը «գոհ է տրանսպորտային ուղիների ապաշրջափակմանն ուղղված եռակողմ աշխատանքային խմբի աշխատանքից, որն ընթանում է երեք երկրի փոխվարչապետերի նախագահությամբ»:
«Ապաշրջափակումը նպաստելու է ոչ միայն տնտեսական աճին Անդրկովկասում, այլև ապահովելու է առավել հուսալի հիմքեր ողջ տարածաշրջանի ծաղկման և քաղաքական կարգավորման համար: Մենք գոհ ենք բանակցությունների ընթացքից»,- հավելել է Լավրովը: