Քաղաքացին կոտրել է Հաղարծինի «Երազանքների ծառը»
Քաղաքացին կոտրել է Հաղարծինի «Երազանքների ծառը»:Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է «Անվտանգություն եւ ժողովրդավարություն» իրավապաշտպան ՀԿ նախագահ, նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը եւ տեսանյութ հրապարակել:
«Այ էսպես, թեթեւի մեջ, կոտրեցին նաեւ Հաղարծինի «Երազանքների ծառը»,- գրել է նա:
Տեսանյութում երևում է, թե ինչպես է տղամարդը փորձում համառորեն անցնել Հաղարծինի «Երազանքների ծառի» միջով, սակայն չի կարողանում եւ կոտրում է այն: Նշենք, որ հարյուրամյակների պատմություն ունեցող այս ծառը շատերի համար ուխտատեղի էր հանդիսանում: