Արտակարգ դեպք Երևանում. ամուսինը վիճելուց հետո թունավոր նյութ է փչել կնոջ վրա. թունավորվել են նաև շենքի բնակիչները
NEWS.am-ին հայտնի է դարձել, որ մի կին երեկ եկել է նախկին ամուսնու շենք, որպեսզի տեսակցի երեխային, սակայն նրանք բնակարանի մուտքի մոտ վիճաբանել են, ինչից հետո ամուսինը անհայտ նյութ է փչել նախկին կնոջ ուղղությամբ, սակայն այն ցպնվել է նաև շենքի բնակիչների վրա:
Դեպքը տեղի է ունեցել Երևանի Իսակովի պողոտա 50/5 հասցեում գտնվող շենքում,
Ականատեսները պատմել են, որ նյութն ըստ էության թունավոր է եղել, քանի որ քիչ անց շենքի բնակիչների ինքնազգացողությունը վատացել է և մի քանի շտապիգնության մեքենաներ են կանչել այս հասցե:
Կինը տեղափոխվել է հիվանդանոց, իսկ տղամարդուն տարել են ոստիկանություն:
Շենքի բնակիչները առաջին օգնություն են ստացել շտապօգնության մեքենաներում:
Ժամանել են Ոստիկանության աշխատակիցներ, որոնք փորձում էին պարզել դեպքի հանգամանքները: