Քաբուլում ԱՄՆ հրթիռային հարվածի զոհերի թիվը հասել է վեցի
Քաբուլում հրթիռային հարվածի զոհ է դարձել վեց մարդ, այդ թվում՝ չորս երեխա, հաղորդում է Ariana News- ը՝ վկայակոչելով ականատեսներին:
Նշվում է, որ վեց զոհից բացի, հարվածից տուժել է ևս չորս մարդ:
Ըստ ականատեսների՝ միջադեպի հետևանքով ավերվել է երկու մեքենա և տան մի մասը: