Կոկորդիլոսը հարձակվել է ԱՄՆ-ի «Սողունների կենտրոնի» աշխատակցի վրա
Կոկորդիլոսը հարձակվել է ԱՄՆ-ի «Սողունների կենտրոնի» կենտրոնի աշխատակցի վրա: Տեսանյութը հրապարակել է ականատեսներից մեկը:
Ինչպես երևում է կադրերում, սողունը բռնել է կենտրոնում աշխատող կնոջ ձեռքը, իսկ հետո աշխատակցին փորձել քաշել ջրի տակ: Դրանից հետո կոկորդիլոսը սկսել է պտտվել՝ ձեռքը պոկելու համար: Տուժած աշխատակցուհին չի բղավել և վերահսկել է իր գործողությունները՝ կանխելու կենդանուն ավելի մեծ վնաս պատճառելը:
Օգնության հասած կենտրոնի աշխատակիցը անշարժացրել է կոկորդիլոսին, ապա հարձակման ենթարկված աշխատակիցն ազատ է արձակվել:
Հուլիսի 20 -ին էլ հաղորդվել է, որ գրեթե 2,5 մետր երկարությամբ էգ կոկորդիլոսը հարձակվել է ԱՄՆ -ում Ֆլորիդայի բնակչի վրա, երբ տղամարդը հեծանիվ է վարել: Դեպքի վայր է ժամանել ուղղաթիռ՝ զոհին տարհանելու համար: Սողունին բռնել են մեկ այլ կոկորդիլոսի հետ:
Ըստ կոկորդիլոսների որսորդ Ջոն Դևիսոնի՝ զոհը ծանր վիրավորվել է, քանի որ վախեցրել է կենդանուն՝ կտրուկ շրջադարձով անհաջող մանևրի պատճառով ընկնելով: Արդյունքում, ըստ նրա, վախեցած գիշատիչը «երկու -երեք անգամ» կծել է հեծանվորդին: