Ֆրանսիայում սանիտարական անցաթղթերի դեմ ակցիային մասնակցել է 160 հազար մարդ
Շուրջ 160 հազար մարդ շաբաթ օրը մասնակցել է Ֆրանսիայում սանիտարական անցաթղթերի դեմ ցույցերին, հաղորդում է BFMTV- ն՝ վկայակոչելով երկրի ներքին գործերի նախարարությանը:
Արդեն յոթերորդն օրն է, ինչ ամբողջ երկրում սանիտարական անցաթղթերի հակառակորդները դուրս են եկել փողոցներ: Ֆրանսիայում նախատեսված էր ավելի քան 200 բողոքի ակցիա, որոնցից մի քանիսը տեղի են ունեցել Փարիզում:
Ներքին գործերի նախարարության տվյալներով՝ անցած շաբաթ օրը ցույցերին մասնակցել է ավելի քան 175 000 մարդ, իսկ օգոստոսի 14 -ին՝ գրեթե 215 000 մարդ: