Հրապարակվել են Մոսկվայում միգրանտների մասնակցությամբ ծեծկռտուքի կադրերը
Նախօրեին Մոսկվայի կենտրոնում ՝ Բաումանի փողոցում, զանգվածային ծեծկռտուք է տեղի ունեցել։
Նախնական տվյալներով ՝ ծեծկռտուքը կազմակերպել են օտարերկրյա քաղաքացիները։
Որոշ տվյալներով՝ ձերբակալվածների մեծ մասը Ղրղզստանի, Ուզբեկստանի և Տաջիկստանի քաղաքացիներ են: Տուժածների մասին տեղեկություններ դեռ չկան։ Ոստիկանությունը ստուգում է սկսել տեղի ունեցածի փաստով։
Ինչպես հաղորդում է Iz.ru-ն, ձերբակալվել է 50 մարդ։ Տեսադիտարկման խցիկներն արձանագրել են տեղի ունեցածը։
Օգոստոսի 28-ին REN TV հեռուստաալիքի հրապարակած կադրերում երևում է, թե ինչպես է մի քանի տղամարդ սկսում հրել միմյանց ճանապարհին, ինչից հետո ծեծկռտուքը շարունակվում է կրպակի հետևում գտնվող խոտածածկի վրա:
Շուտով ծեծկռտուքին միանում է ևս մի քանի մարդ։
Ինչպես ավելի վաղ հայտնել էր Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը, վերջին շրջանում Մոսկվայում մի քանի զանգվածային ծեծկռտուք է տեղի ունեցել, ոստիկանությունը ձերբակալություններ է իրականացրել:
Որոշում է կայացվել արտաքսել մոտ 200 մարդու։