Ստեղծվել է հայկական արտադրության գինիների մասնագիտացված հարթակ
Գինեգործները և գինեսերներն այսուհետ միմյանց կհանդիպեն մեկ հարթակում: Vini.am-ը ստեղծվել է հայկական գինու մշակույթի տարածման, գինեգործության զարգացման և միջազգային շուկայում ճանաչելիության բարձրացման նպատակով:
Արտյոմ Մկրտչյան (Vini. am համահիմնադիր) - Vini. am-ը առաջին և միակ մեծ մասնագիտացված ինֆորմացիոն հարթակն է, որտեղ դուք կարող եք որպես սպառող, որպես մասնագետ, ոլորտի ներկայացուցիչ գտնել ցանկացած ինֆորմացիա, որ առնչվում է Հայաստանի խաղողագործությանը և գինեգործությանը:
Ոլորտի փորձագետի խոսքով՝ նման հարթակի ստեղծումը խիստ անհրաժեշտ է հայ գինեգործներին։ Այն հնարավորություն կտա շփումներ հաստատել հայ և օտարերկրացի սպառողների միջև։
Արտակ Գաբրիելյան (խաղողագործության և գինեգործության խորհրդատու) - Որպես գինեգործ՝ հույս ունեմ, որ նման հարթակի ստեղծումը կոնկրետ ազդեցություն կունենա գինեգործության և վաճառքի վրա, նաև որոշ չափով պրոֆեսիոնալ ներկայանալի լինելու՝ տարբեր հարթակներում՝ և՛ միջազգային, և՛ տեղական։
Vini.am-ը եռալեզու հարթակ է, որում ներկայացված է հայկական խաղողագործության և գինեգործության պատմությունը, Հայաստանում արտադրված բոլոր գինիները, ինչպես նաև տեղեկություն գինեգործների մասին։ Հարթակի ստեղծմանը աջացկել են տեղական և միջազգային կազմակերպություններ:
Արտյոմ Մկրտչյան - Ֆինանսավորումը գալիս է GIZ կազմակերպությունից, մեր փոքր պրոյեկտներին միշտ օգնում է Գինու և խաղողագործության հիմնադրամը:
Արամ Բաբայան (GIZ Մասնավոր հատվածի զարգացում և միջին մասնագիտական կրթություն ծրագրի համակարգող) - Տրամադրվել է ֆինանսական և խորհրդատվակլան աջակցություն, պլատֆորմի ստեղծման ամբողջ ընթացքի և ինֆորմացիայի հավաքման, և հետագայում մենք, բնականաբար, լինելու ենք պլատֆորմի կողքին, նաև համատեղ այլ միջոցառումներ ենք կազմակերպելու։
Vini.am-ը հենց այն հարթակն է, որը կնպաստի փոքր, բայց որակյալ գինի արտադրողներին ևս դուրս գալ միջազգային շուկա՝ ասում է Զարուհի Մուրադյանը։
Զարուհի Մուրադյան (Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի գործադիր տնօրեն) - Մենք համագործակցում ենք «Վինի» ընկերության հետ, շատ ուրախ ենք, որ կա նմանատիպ ընկերությունը, որովհետև ինչքան շատ նմանատիպ ծրագրեր իրականացվեն, էնքան հայկական գինին ավելի ճանաչելի կլինի, և մենք ավել ուժեղ կլինենք միասին։
Հարթակը գործում է արդեն երեք ամիս: Գրանցվել է տասնհինգ գինի արտադրող, մյուսների հետ աշխատանքներ են տարվում առաջիկայում հարթակում ներկայացված լինելու համար։
Աղբյուրը՝ 1Lurer.am