Վրացական իշխանությունը տուրիզմի զարգացման համար տարբեր ուսանողական խմբերի է վճարում, որ համերգներ տան փողոցներում
Քաղտեխնոլոգ Սամվել Սահակյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Վրացական իշխանությունը տուրիզմի զարգացման համար տարբեր ուսանողական խմբեր է գտնում եւ վճարում, որ էս տիպի համերգներ տան փողոցներում։
Որակի համար ոչ ոք չի բողոքում, որովհետեւ փողոցային երաժշտության ֆորմատ է։
Ժամանցի հաճելի տեսակ է գինովցած տուրիստների համար, հավեսով պարում են։
Տուրիստները վիդեո ստրիմեր են անում, կիսվում իրենց սոց կայքերում ` ինչով նպաստում են Վրաստանի գովազդին։
Իսկ մեր մոտ էս վերջին 10 տարին տուրիզմի զարգացման ոլորտում նշանակվում են մարդիկ, որոնք միայն սեփական տուրիստականների զարգացման համար են «վիզ դնում», մեկ էլ հաշվարկում, թե տարվա վերջում ինչքան տուրիստ եկավ։ Սովորեք»: