Մի՛ փորձեք մեզ տանել ձեր ծուռ հայելիների աշխարհ. Լենա Նազարյանը՝ ընդդիմությանը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
Տեսանյութեր30 տարի Հայաստանում ո՛չ անվտանգություն է եղել, ո՛չ էլ խաղաղություն է եղել: Այս մասին ԱԺ ամբիոնից հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Լենա Նազարյանը:
«94 թ. զինադադարից հետո մինչև ապրիլյան պատերազմը եղել է մոտավորապես 2500 զոհ, ուրեմն ո՛չ ժողովրդավարություն է եղել, ո՛չ էլ խաղաղություն: Եվ հենց այն, որ մարդիկ ընտրատեղամասերում խաղաղ արտահայտեցին իրենց կամքը, դրանով իսկ ամրապնդեցին անվտանգությունը, ու ժողովրդավարությունը անվտանգության բաղադրիչներից է: Մի՛ փորձեք մեզ տանել ձեր ծուռ հայելիների աշխարհ և համոզել, որ ժողովրդավարությունը սպառնում է անվտանգությանը»,- նշեց Նազարյանը:
Մանրամասները՝ տեսանյութում:
Առավել մանրամասն սկզբնաղբյուր կայքում։