Ինչպիսի արձագանքի էին արժանանում Նիկոլ Փաշինյանի և այլ ընդդիմադիր պատգամավորների աղմկահարույց ու վիրավորող հայտարարությունները նախկինում. fip.am
ՏեսանյութերԱզգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի որոշմամբ օգոստոսի 24-ին «Պատիվ ունեմ» խմբակցության անդամ Աննա Մկրտչյանը ուժով հեռացվեց նիստերի դահլիճից։
Բացի այդ, հրմշտոց տեղի ունեցավ անվտանգության աշխատողների և որոշ պատգամավորների միջև, հնչեցին հայհոյանքներ։ Ալեն Սիմոնյանի որոշումը հաջորդել էր Աննա Մկրտչյանի ելույթին, որում վերջինս նշել էր, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱԺ դահլիճ է ներկայացել «ախրաննիկների» հետ, որոնք, ըստ Մկրտչյանի, նախկինում երբևէ ԱԺ չէին մտել:
Այս հայտարարությունը բացասական արձագանքի և ռեպլիկների արժանացավ ՔՊ պատգամավորների կողմից։ Այնուհետև Մկրտչյանը բղավեց «կապիտուլյանտ», ինչից հետո Սիմոնյանը հանձնարարեց նրան դուրս գալ։
FIP.am-ը վերհիշել է, թե ինչպիսի արձագանքի էին արժանանում Նիկոլ Փաշինյանի և այլ ընդդիմադիր պատգամավորների աղմկահարույց ու վիրավորող հայտարարությունները նիստը վարողի կողմից նախորդ գումարման խորհրդարաններում։
Աղբյուրը՝ fip.am