«Խայտառակ օր»՝ ՀՀ խորհրդարանական պատմության մեջ. «Հայաստան» դաշինքը կհաղորդի հանցագործության մասին
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը Ազգային ժողովում տեղի ունեցածը բնութագրել է որպես Հայաստանի խորհրդարանական պատմության ամենախայտառակ օր։
Անվտանգության աշխատակիցները բիրտ ուժ են կիրառել ընդդիմադիր պատգամավորների նկատմամբ: Մարմնական վնասվծքներ են ստացել «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանն ու «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը:
«Հայաստան» խմբակցությունը պատրաստվում է հանցագործության մասին հաղորդում ներկայացնել: