Հրաժարվել ենք հին սպառազինություն ձեռք բերելուց․ Արշակ Կարապետյան
ՏեսանյութերՊլանավորում ենք ունենալ որակով սպառազինություն, նոր սպառազինություն, հրաժարվել ենք հին սպառազինություն ձեռք բերելուց, դա մեր քաղաքականությունն է․ այս մասին ասել է պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանը, որն այս պահին ՌԴ-ում է։
«Ավելի լավ է ունենանք քիչ, բաց որակով զենք, և հստակ իմանանք, որ այդ սպառազինությունը գործելու է»,-ասել է նա։
Երկրորդ խնդիրը, պաշտպանության նախարարի խոսքով, սեփական զենքի արտադրություն հիմնելն է։
«Այստեղ նույնպես ունենք աջակցություն՝ համատեղ ձեռնարկությունների բացման տեսքով, և արագ դա անելու ենք, նորից եմ կրկնում, մենք որպես ազգ պետք է կարողանանք արտադրել սեփական զենք»,-ասել է նա։
Արշակ Կարապետյանն ընդգծել է՝ պետք է թույլ չտալ, որ ՊՆ-ի և արտադրող ձեռնարկությունների մեջ լինեն միջնորդներ։
«Կարծում եմ, որ այս երեք պայմանները պահպանելու դեպքում մենք անպայման ստանալու ենք նոր արդիականացված բանակ և 21-րդ դարին համահունչ բանակ, կարողանալու ենք դիմակայել մեր հանդեպ առկա վտանգներին»,-ասել է նա։