Միանման դաջվածք, աստղային մայրիկին դիմահարդարելու հնարավորություն. Քորթնի Քարդաշյանը շնորհավորել է դստեր 9-րդ տարեդարձը (լուսանկարներ)
Keeping Up With the Kardashians իրապատում շոուի ամերիկահայ աստղ Քորթնի Քարդաշյանն իր ինստագրամյան էջում լուսանկարներ է հրապարակել՝ շնորհավորելով դստեր 9-րդ տարեդարձը, հայտնում է բրիտանական Daily Mail պարբերականը և հավելում, որ 42-ամյա հեռուստաաստղն ու դուստրը՝ Պենելոպեն, միանման ժամանակավոր դաջվածք են արել ոտքերին։
POOSH հարթակի հիմնադիրը հրապարակել է իր և դստեր դաջվածքները ցույց տվող լուսանկար, որում երկուսի ոտքին էլ վարդ է դաջված։ Դրանից բացի Քորթնի Քարդաշյանը հրապարակել է լուսանկար, որում ցույց է տվել, թե ինչպես է դուստրն իրեն դիմահարդարում։
Լուսանկարներից մեկին կից հեռուստաաստղը գրել է․ «Նրա հետ քնել եմ ծնված օրվանից և հիմա նաև 9 տարեկան է»։
Քորթնի Քարդաշյանից բացի նրա դստեր տարեդարձը շնորհավորել են նաև Քիմ և Քլոե Քարդաշյանները։ Քլոե Քարդաշյանն իր հրապարակած լուսանկարին կից գրել է․ «Հենց այսպես ․․․ նա 9 տարեկան է»։
«Պենելոպե !!! Իմ փոքրիկ աղջիկը 9 տարեկան է։ Ինչպես այսքան արագ։ Սիրում եմ քեզ շատ, սիրում եմ ժամանակը, որն անցկացնում ենք միասին և գիտեմ, որ քեզ համար պատրաստ եմ ցանկացած բան անել։ Հուսով եմ, երբ մեծանաս կտեսնես ամբողջ սերն ու քաղցր նամակները և չեմ համբերում քեզ ցույց տալու քո և Նորթի այն անհեթեթ տեսանյութերը, որոնք տարիների ընթացքում պահում եմ։ Սիրում եմ քեզ, Պիպ», - ինստագրամյան իր էջում հրապարակած լուսանկարներին կից գրել է 40-ամյա հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը։
Հիշեցնենք, որ Պենելոպեն Քորթնի Քարդաշյանի և նրա երկարամյա ընկերոջ՝ Սքոթ Դիզիքի 2-րդ զավակն ու միակ աղջիկն է։ Պենելոպեից բացի զույգն ունի 2 որդի՝ 11-ամյա Մեյսոնը և 6-ամյա Ռեյնը։ Զույգը բաժանվել է 2015 թվականին և մի քանի ամիս առաջ հայտնի է դարձել, որ հեռուստաաստղը հանդիպում է ռոք երաժիշտ Թրևսի Բարքերի հետ։