Սերգեյ Բագրատյանին կփոխարինի Արթուր Գրիգորյանը. «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է.
«Օրերս «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունից դուրս գալու դիմում ներկայացրած Սերգեյ Բագրատյանը կլքի նաև ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնը։
Բագրատյանն այն զբաղեցնում էր ԲՀԿ-ի քվոտայով, ուստի կուսակցությունը չի պատրաստվում նրան թողել այդ պաշտոնում։ Քննարկվում է այդ պաշտոնում ԲՀԿ-ական պատգամավոր Արթուր Գրիգորյանի թեկնածությունը»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: