Առաջիկայում դատական համակարգի ներկայացուցիչների շուրջ ուշագրավ բացահայտումներ են սպասվում. Ով է լինելու հաջորդը. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ առաջիկայում դատական համակարգի ներկայացուցիչների շուրջ ուշագրավ բացահայտումներ են սպասվում:
Բանն այն է, որ վերջերս դատավորների մասին իրար հետեւից նոր բացահայտումներ են լինում, եւ, մեր տեղեկություններով, շղթան շարունակական է լինելու: Ինչպես հայտնի է, այժմ լուրջ իրավիճակ է տիրում Սնանկության դատարանի դատավորներ Արա Կուբանյանի եւ Գեւորգ Նարինյանի շուրջ, վերջինս էլ կալանավորված է:
Եվ սա էլ դեռ ամենը չէ. նախօրեին հայտարարություն էր տարածել Ազգային անվտանգության ծառայությունը եւ հայտնել, որ բացահայտվել են դատական դեպարտամենտի ղեկավար պաշտոն զբաղեցնող անձի կողմից վատնման եղանակով առանձնապես խոշոր չափերի գումարներ հափշտակելու, պաշտոնեական կեղծիք կատարելու դեպքեր: Սա եւս դատական համակարգի ներկայացուցիչների հանդեպ սկսված գործընթացների շարունակությունն է:
Բանն այն է, որ, մեր տեղեկություններով, դատավորները հայտնվել են իրավապահ համակարգի թիրախում. բոլորի նկատմամբ լուրջ գործողություններ են իրականացվում, հսկողության տակ են անգամ նրանց հեռախոսային խոսակցություններն ու հանդիպումները: Եվ հենց դա է պատճառը, որ հենց իրենք՝ դատական համակարգի ներկայացուցիչները, նոր բացահայտումների են սպասում»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում