Փաշինյանը հանձնարարվել է՝ «քնած» տեղից շարժել գործերը. «Փաստ»
«Փաստ» թերթը գրում է.
«ՀՀ-ում տեղի ունեցող քաղաքական գործընթացները բավականին ակտիվ զարգացումների փուլում են եւ կտրուկ փոփոխությունների են ենթարկվում։
«Փաստ» թերթի տեղեկություններով, օրերս Նիկոլ Փաշինյանը իրավապահ համապատասխան կառույցներին հանձնարարել է շատ կարճ ժամանակում կոնկրետ քայլեր ձեռնարկել արդեն հարուցված որոշ քրեական գործերի մասով։
Խոսքը հատկապես վերաբերում է նախկին իշխանության ներկայացուցիչներին:
Այս գործերը, վարչապետի գնահատմամբ, գտնվում են ակնհայտ պասիվ, «քնած» վիճակում, չնայած տեւական ժամանակ է՝ հարուցված են:
Մեր ունեցած տեղեկության համաձայն, խոսքը հատկապես վերաբերում է ՀՀ տարածքից դուրս գտնվող անձանց, որոնք, ըստ նախաքննական մարմնի տարածած տարբեր հայտարարությունների, անցնում են մի քանի քրեական գործերով։
Թերթի աղբյուրը փոխանցել է նաեւ, որ Փաշինյանի հանձնարարականը մասնավորաբար վերաբերում է Գագիկ Բեգլարյանին, Միհրան Պողոսյանին, Վահագն Հարությունյանին եւ այլոց առնչվող գործերին»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: