Խառնաշփոթ իշխանության ներսում. ամեն ինչ անում են, որ Վահրամ Ավետիսյանի ընտրության հարցը ԱԺ չհասնի. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է․
«Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածուի առաջադրումը, կարելի է ասել, իսկական խառնաշփոթ է ստեղծել իշխանությունների ներսում:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ իշխանության հիմնական թևն ամեն ինչ անում է, որ կառավարության կողմից առաջադրված ՍԴ թեկնածու Վահրամ Ավետիսյանի ընտրության հարցը խորհրդարան չհասնի: Ըստ մեր աղբյուրների՝ այս օրերին ներքին կարգով իշխանության իրավաբանական թևն ամեն ինչ անում է, որպեսզի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրաժարվի Ավետիսյանի թեկնածությունից ու նոր թեկնածու առաջադրի ՍԴ դատավորի թեկնածության համար: Կհաջողվի այդ թևին հաջողություն ունենալ, թե ոչ՝ դեռևս դժվար է ասել:
Երեկ ողջ օրվա ընթացքում «Ժողովուրդ» օրաթերթը փորձել է տեղեկությունը ճշտել վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանից, սակայն վերջինս կտրականապես մեր հեռախոսազանգերին չպատասխանեց: Իսկ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Նիկոլայ Բաղդասարյանը մեր հարցին, թե ինչ կարծիք ունի Վահրամ Ավետիսյանի՝ ՍԴ դատավորի թեկնածության հետ կապված, հայտարարեց, թե չի ցանկանում որևէ բան մեկնաբանել, կլինի ընտրություն, կներկայացնեն իրենց դիրքորոշումը»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: