Ինչպես են հանգիստն անցկացնելու պաշտոնյաները. «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է.
«Օգոստոսն արձակուրդային ամիս է, բայց կորոնավիրուսը խախտել է բոլորի պլանները։ Չնայած շատերը հույս ունեին, որ գոնե օգոստոսին վիճակը կփոխվի, սակայն անգամ վրացական ծովը մնաց երազանք:
Որտե՞ղ է հանգստանալու նախագահ Արմեն Սարգսյանը՝ հարցրինք նախագահականից։ «Նա դեռ այդ մասին չի մտածում»,- ասացին մեզ:
Մի հակասահմանադրական քայլը մյուսի հետեւից անող Արարատ Միրզոյանը նույնպես չի հանգստանալու՝ ՍԴ դատավորի թեկնածուներին պետք է «հորով-մորով» անի, մնա Երեւանում ու «տառապի»:
ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը 15 օրով է արձակուրդ գնալու: Ո՞ւր եք գնալու՝ հարցրինք նրան։ «Ոչ մի տեղ, Երեւանում` Հայաստանում եմ անցկացնելու արձակուրդս` ընտանիքիս հետ»: Փաստորեն, չեք կարող կազդուրվել, որ նոր ուժերով ձեռնամուխ լինեք աշխատանքին։ «Նման խնդիր չունենք, մանավանդ երկնքից որպես մանանա իջած լրագրողներիդ պատճառով մենք միշտ լադի վրա ենք. երկիր ենք կառուցում ձեր, ձեր որդիների, թոռների համար»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: