ՀԱԿ-Փաշինյան անջրպետը խորացել է. ՍԴ-ն ազատագրելու Վահե Գրիգորյանի ջանքերն արդյունք չեն տվել. «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է.
«Կառավարության կողմից Վահրամ Ավետիսյանի առաջադրումը ՍԴ դատավոր, խորացրել է ՀԱԿ-Նիկոլ Փաշինյան անջրպետը։ Դա անակնկալ է եղել նաեւ Վահե Գրիգորյանի համար, ով կարծում է, որ ՍԴ-ն նախկինների «լծից» ազատագրելու իր ջանքերն արդյունք չեն տվել, քանի որ ՍԴ է գործուղվում նախկին իշխանությունների դատական սպասարկուի որդին։
Մինչ այդ քննարկվել է Արտակ Զեյնալյանի թեկնածությունը, սակայն վերջին օրերին Նիկոլ Փաշինյանը փոխել է որոշումը։ Չի բացառվում, որ Զեյնալյանի թեկնածությունն էլ ներկայացնի Արմեն Սարգսյանը։
2 օր առաջ կարծես թե վերջնական էր նաեւ Դատավորների ժողովի թեկնածուն՝ վարչական դատարանի դատավոր Լիանա Հակոբյանը, սակայն նրա մասին էլ ասում են՝ ինքնուրույն է եւ անկանխատեսելի, ինչը խորհելու տեղիք է տվել իշխանություններին։
Այլընտրանքային թեկնածու է համարվում Երեւանի դատավոր Լիզա Գրիգորյանը: 2018-ին նա կրկին հավակնում էր դառնալ ՍԴ դատավոր, բայց ընտրությունը կանգնեց Արման Դիլանյանի վրա: Դատավորների ժողովը սպասում է կառավարության «մեսիջին»։
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: