Արփինե Հովհաննիսյանի օգնականը նշանակվել է կադաստրի պետի տեղակալ. «չի կարելի էսքան «իջնել». «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է.
«Երկու օր առաջ, վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ, կադաստրի պետի տեղակալ է նշանակվել Նարինե Ավագյանը։ Նա արդարադատության նախկին նախարար, ՀՀԿ-ական պատգամավոր Արփինե Հովհաննիսյանի օգնականն էր, երբ վերջինս ղեկավարում էր ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովը։
Այս նշանակումն իշխող թիմում բուռն քննարկումների տեղիք է տվել․ շատերի կարծիքով՝ չի կարելի այդքան «իջնել» եւ նախկինում միջին օղակներում աշխատած, առավել եւս նախկինների օգնականներին բարձր պաշտոնների նշանակել։ Սա ցույց է տալիս այս իշխանության կադրային սնանկությունը։
Մեզ ասացին նաեւ, որ թեեւ պաշտոնի համար մրցույթ է հայտարարվել, սակայն Նարինեի համար միջնորդել է վերաքննիչ քաղաքացիական դատարանի նախագահ Արսեն Մկրտչյանը, ում մոտ եւս՝ ԱԺ-ից հետո, Նարինե Ավագյանն օգնական է աշխատում»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: