Վահե Գրիգորյանը մշակում է ՍԴ համար նոր ռազմավարական ծրագիր, որը կներկայացնի անձամբ Նիկոլ Փաշինյանին. «Փաստ»
«Փաստ» թերթը գրում է.
«Սահմանադրական դատարանում փաստացի խորը ճգնաժամ է։ Իսկ դրա պատճառը իշխանությունների «բյուրեղյա երազանքն» է՝ ունենալ բացառապես յուրայիններով համալրված, սեփական ՍԴ: Իրականում, բազմաթիվ իրավաբանների ու քաղաքագետների համոզմամբ, բնականոն աշխատող Բարձր դատարանում որեւէ ճգնաժամ չկար, իսկ հիմա իշխանություններին հաջողվեց դա ապահովել:
«Փաստ» թերթի տեղեկություններով, նաեւ իշխանության մեջ քիչ չեն նրանք, որոնք այս ամենի մեղավոր են համարում Վահե Գրիգորյանին: Մյուս կողմից կառավարության եւ խորհրդարանի կուլիսներում տեղեկություններ են շրջանառվում, որ իշխանությունները նրան այլեւս չեն տեսնում ՍԴ նախագահի պաշտոնում, այնինչ Գրիգորյանն իրեն վաղուց է պատկերացնում ՍԴ նախագահ։
Մեր աղբյուրների փոխանցմամբ, ըստ երեւույթին դա է պատճառը, որ այս օրերին սկսել է նորից ակտիվանալ Վահե Գրիգորյանը: Նա, ըստ մեր ունեցած տեղեկությունների, մշակում է ՍԴ համար նոր ռազմավարական ծրագիր, որը պատրաստվում է ներկայացնել անձամբ Նիկոլ Փաշինյանին»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: