Թավշյա իշխանություններին դուր չի գալիս ԲՀԿ երիտթեւի ակտիվությունը, որոշ ներկայացուցիչների ԱԱԾ կհրավիրեն. «Իրավունք»
«Իրավունք» թերթը գրում է.
«Բոլորին քաջ հայտնի է, որ գործող իշխանության թիրախում վերջին ամիսներին ԲՀԿ-ն է, մասնավորապես՝ Գագիկ Ծառուկյանը։
Ինչպես տեղյակ են շատերը, գործող իշպանությունները սիրում են պարբերաբար թիրախավորել տարբեր քաղաքկան, նաեւ ոչ քաղաքական ուժերի, եթե խոսքը վերաբերում է այլակարծությանը։
Մեզ հասած լուրերի համաձայն՝ թավշյա իշխանություններին հիմա էլ դուր չի գալիս ԲՀԿ երիտասարդական թեւի ակտիվությունը։
Մեր տեղեկություններով՝ քննարկվում է ԲՀԿ երիտասարդական թեւի որոշ ներկայացուցիչների ԱԱԾ հրավիրելու եւ հարցաքննելու հարցը»։
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: