Ռուս-ադրբեջանական հարաբերությունները նոր փուլ են մտնում. կասկածները փարատված չեն. «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է.
«Երեկ հայտնի դարձավ, որ ադրբեջանական նավթը վերստին սկսել է հոսել Բաքու-Նովոռոսիյսկ խողովակաշարով, ինչը դադարեցվել էր 2020-ի հունվարի 1-ից։
Սա նշանակում է, որ ռուս-ադրբեջանական հարաբերությունները նոր փուլ են մտնում։ Եվ փարատված չեն այն կասկածները, որ Տավուշում էսկալացիան կարող է առնչվել նաեւ այս գործընթացների հետ, այդ թվում՝ Թուրքիային Ադրբեջանից գազ մատակարարելու պրոցեսի։
Եթե 7-ամսյա դադարից հետո Ադրբեջանը վերսկսում է նավթի առաքումը դեպի Ռուսաստան, դա, անշուշտ, աշխարհաքաղաքական իմաստ ունի»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: