ՍԴ-ում իրական ճգնաժամը հիմա է սկսվել. «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է.
«Երեկ հերթական անգամ քվորումի բացակայության հիմքով չի կայացել Սահմանադրական դատարանի նիստը, որի օրակարգում ընդգրկված էր 5 հարց։ Ավելի վաղ հայտնել ենք, որ քվորումի բացակայության պատճառով տեղի չեն ունեցել նաև հունիսի 30-ին և հուլիսի 7-ին նախատեսված նիստերը, ինչն աննախադեպ երևույթ է Սահմանադրական դատարանի 25 տարվա պատմության մեջ։
ՍԴ հաջորդ նիստը նշանակվել է օգոստոսի 25-ին, թերևս ՍԴ-ում իրական ճգնաժամը հիմա է սկսվել, ոչ թե ամիսներ առաջ, ինչի մասին այդքան թմբկահարում էին իշխանականները»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: