Քննադատությունից վախեցածը. Ինչու Ռոբերտ Քոչարյանը հրաժարվեց 5-րդ ալիքով հարցազրույցից. «Ժամանակ»
«Ժամանակ» թերթը գրում է.
«Ռոբերտ Քոչարյանի մերձավոր շրջապատից տեղեկացնում են, որ նա պետք է մինչև հուլիսի 15-ը ելույթ ունենար իրեն պատկանող 5-րդ ալիքով և անդրադառնար առողջապահական, տնտեսական և արտաքին քաղաքական որոշ հարցերի:
Սակայն հայ-ադրբեջանական սահմանագծում սկսված ռազմական գործողությունների պատճառով Քոչարյանը հրաժարվել է հարցազրույցի գաղափարից՝ թերևս համարելով, որ իր կողմից հնչեցվելիք քննադատությունը կաշխատի իր դեմ»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: