Նիկոլ Փաշինյանը շաբաթ-կիրակի օրերին գնացել է Իջևան` մտերմիկ հավաքույթի. Նա համարյա ամեն աշխատանքային շաբաթվա ավարտին գնում է ծննդավայր. «Իրավունք»
«Իրավունք» թերթը գրում է.
«Չնայած նրան, որ գործող իշխանությունը հանրությանն անընդհատ կոչ է անում մնալ տանը, հնարավորինս քիչ շփվելով միմյանց հետ, սակայն օրինակ` հենց Նիկոլ Փաշինյանն առիթը բաց չի թողնում` վայելելու կյանքը:
Մեր տեղեկություններով` վարչապետ Նիկոլ Փաշինյանը շաբաթ-կիրակի օրերին գնացել է Իջևան` մտերմիկ հավաքույթի:
Մեր աղբյուրը հայտնում է, որ Փաշինյանը համարյա ամեն աշխատանքային շաբաթվա ավարտին գնում է ծննդավայր Իջեւան»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: