Համայնքապետը՝ չեղավ, կփորձեն տեղակալի մակարդակով. Քաղաքական որոշում և քաստինգ. «Փաստ»
«Փաստ» թերթը գրում է.
«ՏԻՄ ոլորտը շարունակում է մնալ Նիկոլ Փաշինյանի իշխանության «աքիլլեսյան գարշապարը»։ Սրանով պայմանավորված՝ ներկայումս իշխանությունը ձեռնամուխ է եղել նոր մարտավարության եւ փորձում է կարգավորել այդ բացը։
«Փաստ» թերթի տեղեկություններով՝ իշխանությունները որոշել են ՏԻՄ-երի հետ կապված դիմել նոր կարգավորման։ Մեր աղբյուրի փոխանցմամբ, քաղաքական որոշում է կայացվել եւ առաջիկայում գործընթաց է սկսվելու, որի արդյունքում նախատեսվում է այն համայնքներում, որտեղ չկան քաղաքական ուժեղ թիմ եւ հստակ աջակցություն տվյալ համայնքապետից (այսինքն՝ համայնքապետն ընդգծված «սեւ» է), համայնքապետի տեղակալներ նշանակել տալ «սվոյ» մարդկանց։
Թերթի տեղեկություններով, մարզպետները կառավարությանն արդեն իսկ ներկայացրել են «ռիսկային» համայնքների ցուցակը, եւ արդեն ընթանում են հստակեցման աշխատանքներ։
Ներկայումս իշխանությունը տեղերում մի յուրահատուկ «քասթինգ» է անցկացնում եւ փորձում հասկանալ տեղերում իրենց հնարավորությունները։
Իշխանությունները մտադիր են նմանօրինակ քայլով տեղերում թուլացնել «չուժոյ» համայնքապետների դիրքերը, ինչն էլ իր հերթին հող կնախապատրաստի ապագայում մարզերում ողջ իշխանությունը սեփական թիմակիցների ձեռքը վերցնելու համար եւ առաջիկա ՏԻՄ (գուցե՝ ոչ միայն ՏԻՄ) ընտրություններին լավ նախապատրաստվելու համար։
Զուգահեռ, մեր տեղեկություններով, իշխանություններն առաջիկայում փոփոխություններ են նախատեսվում է մարզպետարանների գործառույթների մասով. ըստ այդմ, նախատեսվում է ներդնել այնպիսի կարգավորումներ, որոնք մարզպետներին կդարձնեն զուտ քաղաքական «մահակ»։
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում