Ավետարանչական եկեղեցու սպասումները Փաշինյանը չի արդարացրել. «Իրատես»
«Իրատես» թերթը գրում է. «Ասում են, թե Նիկոլ Փաշինյանի մեծ ռեւերանսը` ավետարանչական եկեղեցու նկատմամբ, Սահմանադրության դրույթի հերթական խախտմամբ` նույն կարգավիճակի ու հարթության մեջ դնելու հայ առաքելական եկեղեցին ու ավետարանչական եկեղեցին, պայմանավորված էր նաեւ այն հանգամանքով, որ այդ եկեղեցու հիմնական մասնաճյուղը` «Կյանքի խոսքը», հեղափոխության օրերին զինվորական կարգապահությամբ մասնակցել է թավշյա հեղափոխությանը։
Վերջինիս սպասումները, սակայն, Փաշինյանը չի արդարացրել` «փայ մտնելու» հարցերում. ավելին` կառավարությունում պաշտոն ստացած նրանց ներկայացուցիչ Գեւորգ Աճեմյանը խիստ ցուցադրաբար հեռացվել էր աշխատանքից, ինչը վերջիններս շատ ծանր են տարել:
Ասում են` այդ օրերին անգամ նրանք կամուրջներ են փնտրել դեպի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյան, նույնիսկ հանդիպում է եղել: Հիմա, երբ Նիկոլ Փաշինյանի վարկանիշը «փռվել է ասֆալտին», վերջինս փորձում է առաքելական եկեղեցու հեղինակության հաշվին հետ բերել «անառակ որդիներին»` սպասվող ներքաղաքական զարգացումներում նրանց «ներուժը» կրկին օգտագործելու համար»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: