Ղալումյանը հատկապես շաբաթ-կիրակի օրերին գնում է Իջևան և փողոցներում գաղտնի շրջում` նկարելով բոլոր նրանց, ովքեր դիմակ չեն կրում. «Իրավունք»
«Իրավունք» թերթը գրում է.
«Մեր տեղեկություններով` պատգամավոր Վահե Ղալումյանը, որն առավել հայտնի է «Տարվա քավոր մականվամբ», Իջեւան քաղաքում «գործ տալով» է զբաղված:
Իջևանյան մեր աղբյուրները հայտնում են, որ Ղալումյանը հատկապես շաբաթ-կիրակի օրերին գնում է Իջևան և փողոցներում գաղտնի շրջում` նկարելով բոլոր նրանց, ովքեր դիմակ չեն կրում:
Թե ինչու է պատգամավոր Ղալումյանն այդչափ ստորացուցիչ աշխատանքով որոշել զբաղվել, թերևս անհասկանալի է»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: