Գործ ունենք ազգայինի և Եկեղեցու դեմ իրականացվող արշավի հերթական «արարի» հետ. «Փաստ»
«Փաստ» թերթը գրում է.
«Օրեր առաջ հայտնի դարձավ, որ «Հայոց լեզու» եւ «Հայ գրականություն» առարկաների դասաժամերի կրճատումից զատ, իշխանությունները նախատեսում են նաև հանրակրթական ծրագրից հանել «Հայ եկեղեցու պատմություն» առարկան։ Շատ փորձագետների համոզմամբ, գործ ունենք ազգայինի և Եկեղեցու դեմ իրականացվող արշավի հերթական «արարի» հետ:
«Փաստ» թերթի տեղեկություններով՝ այս որոշման հետ կապված հունվարից այս կողմ մոտ մեկ տասնյակ փակ քննարկումներ են տեղի ունեցել, որոնք բացառապես կազմակերպվել են, այսպես կոչված, Սորոսի գրասենյակի կողմից։ Թեմայի հետ կապված առանցքային ակտիվություն են ցուցաբերել նաև այդ հիմնադրամի հետ ասոցացվող և, ընդհանրապես, արևմտյան ֆինանսներով սնվող ՀԿ-ներ ու անհատներ։
Մեր ունեցած տեղեկության համաձայն, «դրսից» հրավիրված էքսպերտներ էլ են մասնակցել, որոնք հատուկ «ինստրուկտաժ» են արել՝ հստակ ուղղորդելով, թե իրենց հետագա հիմնավորումներում հատկապես որ պնդումների վրա պետք է կենտրոնանան և որ թեզերն առաջ տանեն։
Չնայած դրան, նշյալ որոշումն այնպիսի հակազդեցություն է առաջացրել հանրության շրջանում, որ նույնիսկ իշխանական ու իշխանամերձ ուժերի մոբիլիզացիան գեթե մեկ տոկոսով հասարակական տրամադրությունների փոփոխության չի հանգեցնում, երբեմն նույնիսկ հակառակը, քանզի հաճախ այնպիսի դեմքեր են պաշտպանում այդ գաղափարը, որ հակառակ էֆեկտն է տալիս»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: