Դատավորների ընդհանուր ժողովը կքննի ՍԴ դատավերի թեկնածուին պատասխանատվության ենթարկելու հարցը. «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է. «Հուլիսի 6-ին դատավորների ընդհանուր ժողովը կքննի ՍԴ դատավորի թեկնածու Կարապետ Բադալյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը: Նրան կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդությունը ներկայացրել է Արմեն Թավադյանի (նաեւ Ռոբերտ Քոչարյանի) պաշտպանական թիմի անդամ Հովհաննես Խուդոյանը` ապրիլին:
Ի՞նչն էր պատճառը՝ հարցրինք Խուդոյանին։ «Միջնորդության դիմումն առնչվում է Ա. Թավադյանի գործով դատական նիստից հետո Բադալյանի թույլ տված արտահայտություններին. նա հյուրընկալվել էր 1in.am-ին, հարցազրույցի ընթացքում դատական ակտի եւ դատավորի (Ալեքսանդր Ազարյանի) վերաբերյալ կարծիքներ էր արտահայտել, եւ քանի որ Բադալյանը սովորում է արդարադատության ակադեմիայոււմ եւ պետք է դատավոր դառնա, նրա վրա տարածվում է դատավորի էթիկայի նորմը, այն է` որեւէ դատավոր մեկ այլ դատավորի մասին իրավունք չունի կարծիք հայտնելու, եթե անգամ այն չպարունակի որեւէ բացասական վերաբերմունք (չնայած հայտնած մտքերը եղել են բացասական երանգով)»։ ԴԸԺ-ն հարցը քննելուց հետո կդիմի ԲԴԽ-ին։
Անկախ ԲԴԽ-ի որոշումից, ի՞նչ եք կարծում` այդ հանգամանքը որեւէ ազդեցություն կունենա՞ Բադալյանի՝ ՍԴ դատավորի թեկնածու դառնալու վրա։ «Ես տեղյակ չեմ՝ ինքը թեկնածու կլինի՞, թե՞ ոչ։ Նորմը հետեւյալն է․ եթե նա ենթարկվի կարգապահական պատասխանատվության, ապա նրան կարող են հանել դատավորների ցուցակից, բայց դա չի կարող խոչընդոտել, որ նա դառնա ՍԴ դատավորի թեկնածու։
Իհարկե, բովանդակային քննարկման հարց է, եթե նա չի կարող լինել սովորական դատավոր, ինչպես կարող է լինել ՍԴ դատավոր»: Խոսվում է անգամ նրա` ՍԴ նախագահ դառնալու մասին։ «Էթիկայի խախտում թույլ տված անձը չի կարող լինել անգամ առաջին ատյանի դատավոր»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: