«Իմ քայլը» խմբակցության ակտիվը «նստել է» ԱԺ նախագահի ականջին. Համավարակի դեմ պայքարի միջոցառումների արդյունավետությունը պարզող քննիչ հանձնաժողովի ստեղծումը պետք է թույլ չտալ ոչ մի դեպքում . «Իրավունք»
«Իրավունք» թերթը գրում է.
«Խորհրդարանական «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» խմբակցությունները նախաձեռնել են քննիչ հանձնաժողովի ստեղծում` համավարակի դեմ պայքարի միջոցառումների արդյունավետությունը պարզելու նպատակով, և դիմել ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին:
«Իրավունքի» ունեցած տեղեկությունների համաձայն` իշխող խմբակցության ակտիվը «նստել է» ԱԺ նախագահի ականջին, թե պետք է թույլ չտալ, որ նման հանձնաժողով ստեղծվի հիմա, որի իրավական արդարացումն են փնտրում: Երկար քննարկումներից հետո` միակ, այսպես ասած, հիմնավորումը գտել են արդեն հայտնի դարձած լոզունգը, թե համավարակն էլ պատերազմ է, և սխալ է այս ընթացքում նման նախաձեռնությամբ հանդես գալ:
Ինչո՞ւ ոչ հիմա և ի՞նչ կտա տևական ժամանակ հետո` ստեղծել վերոնշյալ հանձնաժողովը, իշխանական շրջանակներն ունեն իրենց բացատրությունը: Ըստ նրանց, երբ բավական ժամանակ անցնի, մի շարք աղմկոտ խնդիրներ ու բացթողումներ էլ կմոռացվեն, ուստի` շատ ավելի հեշտ կլինի դրա տակից դուրս գալը»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: