ՍԴ-ին առնչվող հարցերում ահավոր դիլետանտ, փնթի գտնվեցին. «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է.
«Երկրում տնտեսական, առողջապահական, քաղաքական, իրավական` սահմանադրական խոր ճգնաժամ է, իշխանություններն ինչպես մնացյալ, այնպես էլ ՍԴ-ին առնչվող հարցերում ահավոր դիլետանտ, փնթի գտնվեցին. ՍԴ-ի հետ կապված ողջ գործընթացում ահավոր բացեր ու կիքսեր են թույլ տվել»,- ասաց սահմանադրագետը:
Իշխանությունները շատ արագ «կլուծեն» այդ հարցերը` մի մտահոգվեք։ «Չեն կարող. նախ` իրենք խնդիր ունեն ՍԴ-ում քվորումի հետ կապված»: ՍԴ նոր դատավորներին էլ արագ` մեկ օրում կընդունի-կընտրի, ու քվորում կլինի, սահմանադրական ճգնաժամը շատ արագ կվերանա։ «1 օրում 3 դատավորի ընտրություն հնարավոր չէ, դա շատ երկար պրոցեդուրա է իրենից ներկայացնում, եւ այն խախտել չեն կարող»:
Կարող են, իրենք ամեն ինչ կարողանում են։ «Բոլոր դեպքերում, պետք է դատավորների թեկնածուների մրցույթ հայտարարվի, մեկ ամիս պետք է հայտեր ընդունվեն։ Իրենք էլ ճգնաժամ ունեն՝ նախ «նիկոլյան» իրավաբանները գրագետ չեն, միայն Սահմանադրական դատարանի մասին օրենքը մոռանալն արդեն բավական է, հիմա հետին թվով հասկացել են, որ փաստի առաջ են կանգնել, փորձում են շտկել իրենց ոչ գրագետ, փնթի աշխատանքը։ Մյուս կողմից էլ՝ կորոնավիրուսով հիվանդները շատ են ԱԺ-ում, եւ հնարավոր է քվորումի ու հարկավոր ձայների հետ կապված խնդիրներ ունենան»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: