Մինչև դեկտեմբեր Հայաստանն ապրելու է արտակարգ դրության ռեժիմու՞մ. «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է.
«Իշխանությունները ցանկանում են դարձյալ երկարաձգել կորոնավիրուսով պայմանավորված և մարտի 14-ից հայտարարված արտակարգ դրության ռեժիմը։
Հուլիսի 14-ին ավարտվում է երրորդ ժամկետը, ըստ որոշ տեղեկությունների, առնվազն մինչև դեկտեմբեր Հայաստանն ապրելու է արտակարգ դրության ռեժիմում, իշխանական շրջանակներում քննարկումների ժամանակ նշվել է այդ ժամկետը, ինչը, բնականաբար, առաջին հերթին ընդդիմության դեմ է ուղղված՝ հանրային միջոցառումների կանխման նպատակով։
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում