«Բևեռների միացում» ազգային նախաձեռնության հիմնադիր-ղեկավար Արթուր Վարդանյանը երեկ ինքնակամ գնացել էր ԱԱԾ. Ինչո՞ւ. «Իրավունք»
«Իրավունք» թերթը գրում է.
«Ըստ «Իրավունքի» տեղեկությունների` «Բևեռների միացում» ազգային նախաձեռնության հիմնադիր-ղեկավար Արթուր Վարդանյանը երեկ ինքնակամ գնացել էր ԱԱԾ: Խնդիրն այն է, որ «Բևեռների միացում» նախաձեռնության նորաբաց գրասենյակը կարծես թե հայտնվել է Ազգային անվտանգության ծառայության ուշադրության կենտրոնում:
Ներկայանալով որպես ԱԱԾ աշխատակիցներ` գրասենյակի շրջակայքում գտնվող խանութներից, հարեւաններից հարցուփորձ են արել գրասենյակի մասին ու տվել տարօրինակ հարցեր, թե արդյոք այս նախաձեռնությունը ծավալում է, այսպես ասած, «հականիկոլական» գործունեությունը: Թե ինչ նկատի ունեն այս ձեւակերպման տակ, դժվար է գուշակել: Ամեն դեպքում, զարմանալիորեն, վերջիններիս անհանգստացրել է նաեւ գրասենյակի առջեւ ծածանվող եռագույն դրոշը:
Ավելին` հարեւանների պնդմամբ` մի քանի օր առաջ անհայտ անձանց կողմից նույնիսկ փորձ է կատարվել ներխուժել գրասենյակ: Թե արդյոք վերոնշյալ հարցման հեղինակներն իսկապես ԱԱԾ աշխատակիցներն են եղել, եւ ինչ նպատակ է հետապնդում այս ամենը, ըստ նույն տեղեկությունների, Ա. Վարդանյանն անձամբ փորձել է պարզել ԱԱԾից: Իսկ թե ինչ է պարզվել, կներկայացնենք թերթի առաջիկա համարներից մեկում»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում