Նոր գրոհ է սպասվում պետական ապարատում. աշխատանքից կազատվի մոտ 2000 մարդ. «Փաստ»
«Փաստ» թերթը գրում է.
«Փաստ» թերթի տեղեկություններով` իրավապահ համակարգին հատուկ հանձնարարություն է տրվել՝ խոշորացույցի տակ վերցնել ոչ միայն ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչներին, այլեւ նրանց հետ ինչ-որ կերպ ասոցացվող անձանց՝ նրանց «դոսյեները» «թարմացնելու» նպատակով, որպեսզի անհրաժեշտության դեպքում հնարավոր լինի խանգարել ակտիվ գործունեության հնարավորությունը եւ լռեցնել։
Այս ասպեկտով առանձնահատուկ ուշադրության կենտրոնում են լինելու նաեւ պետական կառույցներում աշխատողները: Բանն այն է, որ իշխանությունները ցանկանում են այս խառը շրջափուլում նոր «չիստկա» իրականացնել։ Ընդդիմադիր հատվածի նկատմամբ տոտալ հարձակումների շրջանակում նոր գրոհ է սպասվում պետական ապարատի վրա, եւ այդ քողի տակ առանձնապես մեծ թվով ազատումներ են սպասվում։
Մեր ունեցած տեղեկության համաձայն` աշխատանքից ազատվելու է մոտ 2000 մարդ, բնականաբար, բոլորն էլ ինչ-որ կերպ «նախկինների» հետ ասոցացվող կամ «նախկինից» մնացած։ Սակայն դեռեւս հայտնի չէ՝ այդ հաստիքներն ամբողջովին կրճատվելո՞ւ են, թե՞ դրա անվան տակ ազատվելու են անցանկալիներից՝ տեղ բացելով «քայլող» նոր էշելոնի համար»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: