Երազանքի կատարում. Հայկ Մարությանի կնոջ ընկերուհին՝ ՀՈԱԿ-ի տնօրենի տեղակալ. «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է. «Քաղաքապետի կնոջ ընկերուհուն՝ Քրիստինե Վարդանյանին, վերջապես տեղավորեցին աշխատանքի․ նա նշանակվել է «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի տնօրենի տեղակալ։
Ի դեպ, նա նաև ԲՀԿ-ի ավագանու ցուցակում է ընդգրկված եղել։ Նա և Հայկ Մարությանի կինը՝ չեխուհի Իվան, Բժշկական համալսարանում միասին նույն ամբիոնում են աշխատում։ Նշենք, որ Վարդանյանը շատ էր ուզում նշանակվել այս պաշտոնում, սակայն «Կանաչապատում» ՀՈԱԿ-ի նախկին տնօրեն Արմեն Բեգոյանը, ում զոռով հանեցին գործից, չէր ընդունել Քրիստինեին որպես իր տեղակալ։
Բեգոյանին հանեցին, ձևական մրցույթով ՀՈԱԿ-ի տնօրեն «ընտրվեց» քաղաքապետի նախկին խորհրդական Կարեն Համբարձումյանի ընկերը՝ Արա Աղայանը։
Եվ Քրիստինեի երազանքն իրականացավ՝ նշանակվեց այս ՀՈԱԿ-ի տնօրենի տեղակալ՝ Բժշկական համալսարանից տեղափոխվելով քաղաքային կառավարման ոլորտ»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: