Ռոբերտ Քոչարյանը, գրավով ազատվելուց հետո, մի կողմից վերականգնողական բուժում է ստանում, մյուս կողմից՝ բուռն հանդիպումների մեջ է. Նա հանդիպել է Սերժ Սարգսյանին. «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է. «Ռոբերտ Քոչարյանը, գրավով ազատվելուց հետո, մի կողմից վերականգնողական բուժում է ստանում, մյուս կողմից՝ բուռն հանդիպումների մեջ է։ Նա նախ հանդիպել է իր զինակիցների, թիմակիցների հետ, քննարկել երկրում ստեղծված իրավիճակը։
Մոտ օրերս թիմը հստակ գործողությունների ծրագիր է քննարկելու․ պետք է որոշեն, թե ինչպես է մասնակցելու երկրի քաղաքական կյանքին։ Քոչարյանը նաեւ քաղաքական հանդիպումներ ու հեռախոսազրույցներ է ունեցել մի շարք ընդդիմադիր գործիչների, նախկին պաշտոնյաների հետ։
Մասնավորապես, կայացել է Ռոբերտ Քոչարյան-Սերժ Սարգսյան հանդիպում։ Երկու նախկին նախագահների հարաբերությունները բավականին բարդ են, բայց նրանք հասկանում են, որ պետք է հարթեն իրենց հակասությունները եւ համատեղ գործողությունների ծրագիր մշակեն, նաեւ կոնսոլիդացնեն ողջ ընդդիմադիր դաշտը։
Միայն այդպես է հնարավոր կասեցնել մեկ անձի իշխանության հաստատման գործընթացը, որը կարող է կործանարար լինել մեր պետության համար։ Ռ․ Քոչարյանի գրասենյակից հրաժարվեցին որեւէ մեկնաբանություն տալ»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: