Փաշինյանն ունի՞ Մուկուչյանի կարիքը. Նա «բլոկել» է ԿԸՀ նախագահի հրաժարականի թեման. «Փաստ»
«Փաստ» թերթը գրում է.
«Իշխանություններին շատ են քննադատում այն փաստի հետ կապված, որ շատ դեպքերում շարունակում են կառչած մնալ «նախկինների» կադրերից։ Ավելին՝ մի շարք առանցքային դեմքեր ոչ միայն շարունակում են պաշտոնավարել, այլեւ իշխանությունների «սրտի կադրերն» են դարձել։
Այս «հոսքի» մեջ, «Փաստ» թերթի տեղեկություններով, իշխանությունների ներսում հատկապես շատ ու հաճախակի են թիրախային քննարկումները ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանի հետ կապված. ոչ միայն հասարակության տարբեր շերտերի ներկայացուցիչներ, այլեւ հենց իշխանության ոչ քիչ թվով ներկայացուցիչներ ուղղակի պահանջում են Մուկուչյանի հրաժարականը։
Մեր աղբյուրների փոխանցմամբ, այս հարցը քանիցս բարձրացվել է Փաշինյանի մոտ, սակայն նա կտրուկ «բլոկել» է թեման եւ հորդորել այս շրջափուլում մոռանալ Մուկուչյանի թեման՝ հասկացնելով, որ նախ՝ մինչ Մուկուչյանը դեռ բավական հարցեր կան լուծելու, մյուս կողմից ՝ Մուկուչյանի ծառայություններն իրեն առաջիկայում անհրաժեշտ են»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: