ԲՀԿ-ն չի պատրաստվում հանձնվել. Ի՞նչ սցենար են մշակել. «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է.
«ԲՀԿ-ն չի պատրաստվում հանձնվել՝ իշխանության դեմ պայքարի տարբեր սցենարներ են քննարկվում, այդ թվում՝ գլխավոր դատախազին անվստահություն հայտնելու նախագիծ են ներկայացնելու ԱԺ։
Այդ գործընթացը կանոնակարգվում է «ԱԺ կանոնակարգ» օրենքով, եւ նման իրավունք ունեն ԱԺ խմբակցությունները: Սակայն գլխավոր դատախազին պաշտոնանկ անելու վերաբերյալ որոշումն ընդունվում է գաղտնի քվեարկությամբ, պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք հինգերորդով, այսինքն՝ 79 պատգամավորի քվեով։
ԲՀԿ-ում գիտեն, որ եթե անգամ ԼՀԿ-ն չմիանա դատախազին հեռացնելու օպերացիային, ապա դրանից իրենք շահած են դուրս գալու՝ բացահայտելով իշխանականների եւ հատկապես ընդդիմադիրների իրական դեմքը, որոնք պաշտպանում են Սերժ Սարգսյանի նշանակած դատախազին, որը համաձայնել է նաեւ Փաշինյանի ձեռքում գործիք դառնալ»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: