Իշխանությունն ապահովագրվում է հնարավոր թեժացումներից ու զանգվածային ցույցերից. «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է.
«Իշխանությունը երրորդ անգամ է երկարացնում արտակարգ դրության ռեժիմը։ Այսօր կառավարության արտահերթ նիստ կհրավիրվի, որից հետո՝ խորհրդարանի հատուկ նիստ՝ որոշումն ընդունելու համար։
Իշխանական շրջանակներից հասնող տեղեկությունների համաձայն, արտակարգ դրության երկարաձգումը պայմանավորված է քաղաքական գործընթացներով․ իշխանությունը ներքաղաքական հնարավոր թեժացումների ու զանգվածային միջոցառումների սցենարը հաշվի առնելով է եկել նման որոշման։ Ինչպես հայտնի է, արտակարգ ռեժիմը թույլ չի տալիս բողոքի ակցիաներ իրականացնել։
Հիշեցնենք, որ վերջին անգամ երկարաձգված արտակարգ դրությունն ավարտվում է հունիսի 13-ին, ժամը 17։00-ին»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: