ԵՊՀ-ում համընդհանուր կոնսոլիդացիա է ձևավորվում իշխանությունների դեմ. ռեկտորի պաշտոնակատարը միտքը փոխել է. «Փաստ»
«Փաստ» թերթը գրում է. «ԵՊՀ շուրջ վերջին զարգացումներից հետո ԿԳՄՍ նախարարությունը, ըստ կարգի, ձեռնամուխ է եղել ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նոր կազմ ձևավորելու: Ռեկտորի ժ/պ Գեղամ Գևորգյանը, որը Ռոբերտ Քոչարյանի նախագահության օրոք հաջողակ գործարար Սենիկ Գևորգյանի եղբայրն է, փոշմանել է և ցանկանում է ռեկտոր դառնալ:
Ըստ «Փաստի» տեղեկությունների, նա կարողացել է իր շուրջ կոնսոլիդացնել նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի խորհրդական Գեւորգ Մուրադյանին, որը նախկին հոգաբարձուների խորհրդի նախագահն է եւ հույս ունի վերանշանակվել: Ըստ շրջանառվող տեղեկությունների, վերջինս իր նեղ շրջապատում հայտարարել է, թե մինչ ռեկտորի ընտրություններն այս իշխանությունները չեն լինելու, եւ կարելի է Գևորգյանին ռեկտոր ընտրել:
Ի դեպ, վերջին երկու տարիներին ԵՊՀ-ում իշխանությունների դեմ պայքարող Վահագն Վարագյանը նույնպես խոստացել է օգնել Գևորգյանին, եթե վերջինս պատրաստ է պայքարել այս իշխանությունների դեմ:
Փաստացի, համալսարանում կարծես թե համընդհանուր կոնսոլիդացիա է ձեւավորվում իշխանությունների դեմ, որը խիստ մտահոգել է հեղափոխությանը մասնակցած համալսարանականներին, որոնք դժգոհում են, թե «սրա՞ համար էինք փողոց դուրս եկել», հիշեցնելով, որ երբ իրենք պայքարում էին, Գևորգյանը Փաշինյանի դիմաց դռներ էր փակում»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: