ՀՀ ոստիկանության ակադեմիան և քոլեջը հայտարարում են 2020-2021 թվականների ուստարվա ընդունելություն
ՀՀ ոստիկանության ակադեմիան և քոլեջը հայտարարում են 2020-2021 ուսումնական տարվա պետական պատվերների շրջանակներում ընդունելություն։
Ոստիկանության ակադեմիան իրականացնում է բակալավրի կրթական ծրագրով «Իրավագիտություն» մասնագիտությամբ «Իրավագիտության բակալավր» որակավորմամբ առկա ուսուցման ձևով ուսուցում: Ուսման տեւողությունը 4 տարի է:
Շրջանավարտներին շնորհվում է «ոստիկանության լեյտենանտ» կոչում, եւ նրանք նշանակվում են ոստիկանության համապատասխան ծառայությունների միջին խմբի պաշտոններում:
Ոստիկանության կրթահամալիրի քոլեջն իրականացնում է միջին մասնագիտական կրթական ծրագրով «Ոստիկանական գործ» մասնագիտությամբ «Ոստիկանության սպա» որակավորմամբ առկա ուսուցման ձևով ուսուցում: Ուսման տեւողությունը 2 տարի է: Շրջանավարտներին շնորհվում է «ոստիկանության լեյտենանտ» կոչում, եւ նրանք նշանակվում են ոստիկանության համապատասխան ծառայություններում` տեսուչի պաշտոններում:
Ուսուցումն իրականացվում է պետական պատվերի շրջանակներում (անվճար): Սովորողները համարվում են ՀՀ ոստիկանության ծառայողներ, և նրանք ուսման ողջ ժամանակահատվածում ստանում են վարձատրություն։
Դիմումների հանձնման, համապատասխան փաստաթղթերի և այլ տեղեկությունների համար զանգել 010-77-80-33 հեռախոսահամարով: